«Այս բախումը պետք է դադարեցվի». ԵԱՀԿ

ԵԱՀԿ գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Հետեւելով ԼԵռնային Ղարաբաղի շփման գծում մեծացող բախումների զեկույցներին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կեներվան (Ֆինլանդիայի պատգամավոր) եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենին (Բուլղարիայի պատգամավոր) այսօր կոչ են արել կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

Նրանք հանդես են եկել հետեւյալ համատեղ հայտարարությամբ.

«Այս բախումը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկար տարիներ, մինչ այժմ, խլել է շատ մարդկային կյանքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելով հետագա լարվածությունից»:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հատուկ ներկայացուցիչը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրանց՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհ գտնելու ջանքերը:

 

Տեսանյութեր

Լրահոս