
Էրդողանը ցավակցություն է հայտնել Ալիևին ԼՂՀ հետ սահմանում ռազմական կորուստների համար

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսով ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` այսօր ԼՂՀ հետ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սկսած ռազմական գործողությունների արդյունքում ունեցած մարդկային եւ տեխնիկայի մեծ կորուստների համար:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Էրդողանը Ալիեւին ցավակցություն է հայտնել անձամբ իր, թուրք ժողովրդի անունից` Ալլահի կողմից, եւ վիրավորներին արագ ապաքինում ցանկացել:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեծ թվով զինծառայողների կորստի համար ցավակցություն է հայտնել նաեւ Թուրքիայի նրա պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն:
Ադրբեջանական կողմը հայտնել էր 12 զինծառայող եւ մեկ տանկ կորցնելու, բայց ոչ մի վիրավոր չունենալու մասին: