Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանի վերականգնման համար կպահանջվի մինչև մեկ տարի

Բրյուսելի օդանավակայանի շենքը վերականգնելու համար կպահանջվի 9 ամսից մինչև մեկ տարի ժամանակ: Այս մասին հաղորդում է Derniere heure թերթը: «Համաձայն որոշ աղբյուրների՝ օդանավակայանի շենքի վերականգնման համար կպահանջվի 9 ամսից մեկ տարի»,- գրել է թերթը: Նաև տեղեկացվում է, որ օդանավակայանի 20 տոկոսով շահագործումը կարող է վերսկսվել առաջիկա կիրակի:

Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել մարտի 22-ին: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մի փոքր անց՝ Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչությունների հետևանքով, որոնք իրականացրել են երեք մահապարտներ, զոհվել է 32 մարդ, 340-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս