«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». խաղից առաջ
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրը կենտրոնական է, քանի որ հենց այս տուրում են մրցելու իսպանական 2 գրանդները՝ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»:
Չնայած չեմպիոնական մրցավազքում չկան ընդգծված ինտրիգներ, չի կարելի ասել, որ կատալոնացիները չեն խաղալու ողջ ներուժով: «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև խաղերը ցանկացած իրավիճակում լինում են գերլարված և անկանխատեսելի:
Այս խաղում հաղթանակը շատ կարևոր է մադրիդցիների համար: «Ռեալն» անցկացնում է անհաջող շրջան: Անգամ «Բարսելոնային» հաղթելու դեպքում թիմերի միջև տարբերությունը կլինի 7 միավոր, և մնացած 7 տուրերում այս տարբերությունը ետ վերադարձնելը գրեթե անհնար է: Բայց Չեմպիոնների լիգայի առաջ մարտական ոգին բարձրացնելը և մարզչին ոգևորելու համար Զիդանի առաջին Կլասիկոն հաղթելը շատ կարևոր է մադրիդցիների համար: Այս ամենը շատ հավանական է Կամպ Նոում:
Այնուհետև, այս խաղի ֆավորիտը «Բարսելոնան» է: Նախորդ խաղում ակումբը ոչ-ոքի խաղաց «Վիլլառեալի» հետ: Այս փոքրիկ բացթողումը մեծ նշանակություն չունեցավ, քանի որ կատալոնացիները միավորներով մեծ առավելություն ունեն մյուսների նկատմամբ: Սակայն պետք չէ սպասել, որ «Բարսելոնան» կթուլանա և կխաղա ուղղակի մրցաշրջանն ավարտելու համար: Ի դեպ, կապտանռնագույններն այս մրցաշրջանում դեռ չեն կորցրել միավոր 2 խաղում անընդմեջ: Իսկ սեփական հարկի տակ տարել են 7 անընդմեջ հաղթանակ՝ ընդհանուր 20:3 հաշվով;
Մադրիդցիների արդյունքը ևս վատը չէ: Խփած գնդակների առումով նրանք ունեն 1 գնդակի առավելություն: Նրանք հաղթել են 4 խաղում անընդմեջ՝ 16:3 հաշվով: Բայց մրցակցի հարկի տակ մադրիդցիները հաղթել են վերջին 11 խաղերից 5-ում:
Ինչպես միշտ, խաղից առաջ կանխատեսումներ են արել բուքմեյքերները:
Ֆավորիտը «Բարսելոնան» է: Վերջիններիս հաղթանակը գնահատվում է 1.50 գործակցով: «Ռեալ Մադրիդի» հաղթանակի գործակիցը 4.75, իսկ ոչ-ոքին՝ 4.50:
Խաղը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան