Կիտրոնի հյութն ու դարչինը
Այս թթու միրգը ժամանակին անվանում էին հնդկական խնձոր: Իսկ մեզ այն հասել է Ալեքսանդր Մակեդոնացու շնորհիվ:
Կիտրոնի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը, դարչինն իր օգտակար հատկանիշներով չի զիջում կիտրոնին:
Քչերը գիտեն, որ դարչինի ու կիտրոնի խառնուրդը հզոր միջոց է, որն օգտագործվում է մի շարք առողջական խնդիրների դեպքում:
Takprosto կայքը ներկայացնում է կիտրոնի և դարչինի արտասովոր օգտագործման մի քանի եղանակ:
Կիտրոնն ու դարչինը՝ ակնեի բուժման համար- Մեկ թեյի գդալ աղացած դարչինի վրա լցրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք ակնեի վրա, թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով կամ երիցուկի թուրմով:
Արթրիտի դեմ- Շատերն են տառապում արթրիտ հիվանդությամբ: Եթե ձեզ մոտ ևս հոդացավեր կան, ապա մեկ բաժակ ջրի մեջ լուծեք մեկ թեյի գդալ մեղրը, երկու թեյի գդալ աղացած դարչինը և մի կտոր կիտրոնը: Այս հյութը խմեք ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին:
Նիհարելու համար- Եթե ցանկանում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, ապա մեկ թեյի գդալ դարչինն ու երկու թեյի գդալ կիտրոնի հյութն ավելացրեք կանաչ թեյի մեջ և խմեք օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
Հազի և մրսածության դեմ- Կիտրոնի հյութը հրաշք հականեխիչ է համարվում: Իսկ դարչինը պայքարում է վիրուսների և ինֆեկցիաների դեմ: Այս մթերքները միասին պայքարում են մրսածության և հարբուխի դեմ: Ձեր սիրելի թեյին ավելացրեք մեկ թեյի գդալ դարչին, մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և մեկ թեյի գդալ մեղր: Կարևոր է, որ մեղրը լցնելիս թեյը շատ տաք չլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը