«Կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքեցին ՀՅԴ-ից՝ կուսակցության ղեկավարը, իսկ ՀՀԿ-ից՝ կուսակցության ղեկավարը չկնքեց, չնայած՝ այդտեղ էր: Գործող նախագահը ՀՅԴ-ին ցույց տվեց, որ իր տեղը կոալիցիոն կառավարությունում ենթակայի կարգավիճակն է, սա նույնպես ապագային ուղղված քայլ էր, որպեսզի հանկարծ դաշնակները չմտածեն, թե նրանք եկել են կոալիցիոն կառավարություն՝ ինչ-որ բան փոփոխելու»:
Վիտամին D-ի բավարար քանակը 80%-ով նվազեցնում է կրծքագեղձի, հաստ աղիի, շագանակագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները:
Պարզվեց, որ ֆիլմի հայաստանյան մասը մեր դպրոցի մասին է նաև, որտեղ սովորել ենք ես ու ընկերուհիս: Չեխովի անվան դպրոցի մասին է խոսքը: Այս ամենն ինձ համար շատ կարևոր էր, ու ես ուրախացա, որ հենց իմ ընկերուհին ընտրվեց այդ դերի համար: Ի սկզբանե ֆիլմում նկարահանվելու առաջարկ չեմ ստացել, բայց նկարահանվեցի՝ մարմնավորելով մեր դպրոցի ռուսերենի ուսուցչուհուն, որին շատ էի սիրում: Ճիշտ է, փոքրիկ էպիզոդ էի խաղում, բայց ինձ համար դա այնքան ոգևորող էր, հուզիչ, և այնքան խորն էր»:
Եթե ցանկանում եք առողջ, գեղեցիկ և թարմ մաշկ ունենալ, չափազանց կարևոր է դեմքը կանոնավոր կերպով լվանալը: Դեմքը մաքրող որոշ միջոցներ վնասում են մաշկը: Իսկ մյուս՝ քիմիական նյութեր պարունակող միջոցները ոչ միայն՝ արդյունավետ չեն, այլև՝ շատ հաճախ վնասում են:
Կառավարությունը շարունակում է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը: Այս տարի գործադիրի որոշմամբ մինչև երկու միլիոն գյուղատնտեսական նշանակության վարկերի տրամադրումը ևս կարգավորվելու է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով:
Մարտի 8-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն:
Ջեռուցում հեղուկ վառելանյութով, վթարային մասնաշենք ու անմխիթար վիճակում հայտնված մարզադահլիճ:
«Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կելինին խոսել է ժամանակակից ֆուտբոլի խնդիրների մասին: Կելինին անդրադարձել է նաև այն հարցին, որ պաշտպանները չեն գնահատվում, չնայած ահռելի աշխատանք են կատարում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 17, 17/1, 19, 21, 25, 36, 38, 40 համարների ջրամատակարարումը:
Գողություն ազգականի տնից:
Hilton Worldwide ընկերությունը IBM-ի հետ համագործակցությամբ ստեղծել է առաջին դռնապան ռոբոտը: TravelPulse-ին փոխանցմամբ՝ նա աշխատում է Վիրջինիայի նահանգի (ԱՄՆ) հյուրանոցում: Ռոբոտը, որն այժմ գործում է թեստային ռեժիմով, պատրաստվել է IBM Watson գերհամակարգչի հիմքի վրա:
Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցների կանգառների, շինությունների պատերին, նույնիսկ հաստաբուն ծառերի վրա կարելի է կարդալ հազար ու մի հայտարարություն: Առաջատարներից են՝ «Վաճառվում է…», «Տրվում է վարձով…» գլխատառերով սկսվող հայտարարությունների տեքստերը: Սրանց հաջորդում են՝ «Ուղիղ երթուղիներ՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքներ», «Բեռնափոխադրումներ՝ Արցախի եւ Հայաստանի բոլոր զորամասեր…» բովայդակությամբ հայտարարությունները:
Երիկամներն ամեն օր կենսականորեն կարևոր գործառույթ են կատարում` մաքրում են արյունը, մարմնից հեռացնում են մեզի տոքսինները` հավասարակշռելով մարմնի հեղուկային չափը, և այլն:
Այսօր երեկոյան տեղի կունենան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» կխաղա Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Լոնդոնցիները խաղից առաջ ունեն լուրջ կորուստներ:
Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին:
«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով գլխավորում է «Պիզան», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու իր ցանկության մասին:
Կրեմլում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Ազգային ժողովի մետ բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացիներ տարվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 10-ին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«ԲՄՎ»-ի վարորդը թմրամիջոց էր տեղափոխում:
Այսօր երեկոյան Եվրոպա Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում կմրցեն Դորտմունդի «Բորուսիան» և անգլիական «Տոտենհեմը»:
Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ նշել է, որ կառավարությունը լրջորեն զբաղված է հանրապետության բոլոր մարզերում նոր ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներով: Վարչապետը նշել է, որ այժմ ուսումնասիրվում են ներկրվող բոլոր այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր կլինի արտադրել Հայաստանում և ավելացրել, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են կոնկրետ քայլեր:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք խաղին և գիտենք, որ դա կլինի փորձություն` ամենաբարձր մակարդակում: Կլինի 2 խաղ՝ մակարդակներով իրար մոտ թիմերի միջև: Ինչ-որ այլ բան կզարմացնի ինձ: Հետաքրքիր կլինի տեսնել թիմերի ոճերը»:
Կիսլովոդսկում ձերբակալվել է 14-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Արտյոմ Հակոբյանը: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Աղջկան սպանել էին քարերի հարվածներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Գործարար Փայլակ Հայրապետյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Փայլակ Հայրապետյանին պարտավորեցրել էին «զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել փաստացի տվյալները, որոնք դատարանը համարել էր զրպարտություն: Փայլակ Հայրապետյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և բռնագանձել 1 մլն դրամ:
Մարտի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին: