Ադրբեջանն արդեն երկար տարիներ աշխատում է իր տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա: Սակայն հիմա, երբ նավթի գինը զգալի նվազել է, տնտեսության դիվերսիֆիկացիան դարձել է մեզ համար առաջնային:
Իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը»,- ասել է Պուտինը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Դորտմունդի Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբին՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն «Դորտմունդի Բորուսիա»-ին՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար»:
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ընկերության 1-85 հեռախոսային կենտրոնը չի գործելու ս.թ. մարտի 12-ին ժամը 14.00-ից մինչեւ մարտի 14-ը ժամը 8.00-ն: Արտակարգ պատահարների պարագայում հասանելի է լինելու հեռախոսային կենտրոնի հետեւյալ՝ 055.95 51 19 բջջային հեռախոսահամարը:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանին կից հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի բժիշկների հսկողության ներքո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ խաղից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Մարտի 10-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բակում՝ տնամերձ հողամասում, ակտիվացել է սողանքային երևույթ:
Եվրամիությունը վերջնական որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, որոնց ԵՄ-ն մեղավոր է համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու մեջ», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աղբյուրին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 31-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձին ինքնությունը։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն արտահայտվել է «Լիվերպուլի» դեմ հակամարտության կարևորության մասին:
Սիրիական բանակի հատուկ ստորաբաժանումը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի երկու դիտորդական կետ ու վերահսկողություն սահմանել Հոմս նահանգի Կարյատեյն բնակավայրից հարավ-արևմուտք գտնվող երկու բարձունքների նկատմամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 24-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող, 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն կամավոր ներկայացել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:
Ռուսաստանն առաջարկել է մեկ տարով զրոյացնել նարինջի ներկրման համար սահմանված մաքսատուրքը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական պորտալին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ով Ադրբեջան է ժամանել Բաքվի գլոբալ 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով, հայտնում է APA-ն:
Առաջին խաղն ավարտվել էր փարիզեցիների հաղթանակով` նույն հաշվով, ինչի շնորհիվ ֆրանսիական ակումբն անցավ մրցաշարի հաջորդ փուլ:
Ադրբեջանում սկսվել է հետնավթային ժամանակաշրջան, և մենք դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսությունը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին Բաքվի գլոբալ 4-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 9-ին, ժամը 10.45-ին, Տաշիրի Անի թաղամասից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Համլետ Զ.-ն:
Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերիին բացատրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածության պատճառը Guardian-ի հետ զրույցում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին:
Մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, մարտի 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, մարտի 14-ի ցերեկը, մարտի 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 9-ին պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշի» բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանին: Նա տեղափոխվել է մայրաքաղաք:
Հարցին, թե որքանով է հնարավոր ղարաբաղյան հակամարտության վերսկսումը՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և ռուս-թուրքական հարաբերությունների հետ, նա պատասխանել է. «Անկասկած, նման փոթորկոտ տարածաշրջանում հարևանությունը կայունություն չի ապահովում մեր հարևանների համար: Սակայն, իհարկե, պետք է ասել, որ առավել հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն կլինի ավելի ուշ»:
Մարտի 10-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպա ժամանած ներգաղթյալների ճգնաժամը կարող է վերաճել մարդասիրական աղետի: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:
Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից կմեկնարկի կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:
Այն մասին, թե որքան հաջող կարող է կյանքը դասավորվել սպորտից հետո, լավ գիտի գեղարվեստական գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոնուհի ու նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան, գրում է ELLE-ը:
Արդեն տևական ժամանակ է՝ շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով և խղճով:
ԱՄՆ-ում ու Եվրոպայում չինական ներդրումների ծավալը հասել է ռեկորդային մակարդակի ու կազմել 15 մլրդ դոլար և 23 մլրդ դոլար համապատասխանաբար, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով իրավաբանական Baker & McKenzie ընկերության ու Rhodium Group խորհրդատվական խմբին:
Համացանցում է հայտնվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովի, ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի սյունակագիր Բոժենա Ռինսկայի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի միջև Վիլնյուսում տեղի ունեցած քաշքշուկի տեսարանը պատկերող տեսանյութը, գրում է lenta.ru-ն։