
«Սարսափած եմ և խորապես մտահոգված». Թորբյորն Յագլանդ

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է և հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում և քաղաքացիական անձանց կորուստների:
ԵԽ մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Սարսափած եմ և խորապես մտահոգված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում թշնամական գործողությունների աճով: Կոչ եմ անում կողմերին պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում երաշխավորված կյանքի իրավունքը և վերադառնալ հրադադարի պահպանմանն ու խաղաղ բանակցություններին: Սա մարդասիրական հրամայական է»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: