 
                        69-ամյա Ջեյն Բիրկինը դարձել է Saint Laurent-ի դեմքը
 
                                    Երգչուհի Ջեյն Բիրկինը դարձել է Saint Laurent-ի սմոքինգներ արտադրող Le Smoking ընկերության դեմքը: 69-ամյա դերասանուհին նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոսեսիայում՝ կրելով նորաձևության տան հագուստը, հայտնում է The Daily Mail-ը:
Ջեյն Բիրկինը կուլտային անձնավորություն է ու 1960-70-ականների ամենավառ արտիստներից մեկը: Նրան գովազդային արշավում ներգրավելու նախաձեռնությունը պատկանում է Saint Laurent-ի կրեատիվ տնօրեն Էդի Սլիմանին:
Պարբերականը հայտնում է, որ Բիրկինը նոր գովազդային արշավում գովազդում է բրենդի սմոքինգները, սակայն, միաժամանակ, լուսանկարներում նրա դեմքը գրեթե չի երևում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        