Չիայի սերմերով նախաճաշ

Չնայած շատերը խուսափում են նախաճաշից՝ մտածելով, թե հնարավոր է՝ քաշ հավաքեն, այնուամենայնիվ, նախաճաշն օրվա ամենակարևոր ճաշն է, որ մեզ էներգիա և սննդարար տարրեր է հաղորդում ողջ օրվա համար: Դիետոլոգների կարծիքով՝ ամենասննդարար նախաճաշի բաղադրության մեջ պետք է ներառված լինեն չիայի սերմերն ու վարսակի փաթիլները: Այս երկու բաղադրիչներն էլ չափազանց սննդարար են, խթանում են ավելորդ քաշի կորուստը՝ այրելով ավելորդ ճարպերը:

Վարսակի փաթիլների և չիայի սերմերի օգտակար հատկանիշները

Վարսակի փաթիլները հարուստ են բետա-գլյուկանով. լուծվող մանրաթել, որն օգտակար է օրգանիզմի համար: Եթե կանոնավոր կերպով օգտագործեք վարսակի փաթիլներ, ապա կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը, կնվազի վատ խոլեստերինը, ու կկարգավորվի սրտանոթային համակարգի վիճակը: Վարսակի փաթիլները նաև մեծ քանակությամբ պրոտեիններ, մանրաթելեր և հանքանյութեր են պարունակում:

Չիայի սերմերը հարուստ են օմեգա-3 և 6 ճարպաթթուներով: Չիայի սերմերի մեջ կալցիումի մակարդակն ավելի բարձր է, քան կաթի մեջ: Այն խթանում է սրտանոթային համակարգի վիճակը, իջեցնում է խոլեստերինն ու ունի հակաօքսիդանտ և հակաբորբոքային նշանակություն:

Կարդացեք նաև

Վարսակի փաթիլներով և չիայի սերմերով նախաճաշ

  • 1 բաժակ վարսակի փաթիլներ
  • 500 մլ ջուր
  • 2 թ/գ վանիլ
  • 1 թ/գ դարչինի փոշի
  • 2 ճ/գ մեղր
  • Մի պտղունց աղ
  • 4 ճ/գ չիայի սերմեր

Դարչինն ու վանիլը լցրեք ջրի մեջ, հասցրեք եռման, ապա իջեցրեք կրակն ու ավելացրեք վարսակի փաթիլները: Թողեք եռա 5 րոպե, ապա հանեք կրակից: Ծածկեք կափարիչով և թողեք մնա 5 րոպե: Ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Լցրեք ամբողջը տարայի մեջ և ավելացրեք չիայի սերմերը: Համը լավացնելու համար կարող եք մրգեր ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս