Թուրքական մամուլը հերքում է ԼՂՀ շուրջ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները

ԼՂՀ հետ Ադրբեջանի զինված ուժերի բախումների վերաբերյալ ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունները Թուրքիայում տիրաժավորում են միայն իշխանամետ ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական DemokratHaber-ը հայտնում է, որ սուտ են դուրս եկել ԼՂ-ի եւ Ադրբեջանի սահմանային գծում ընթացած բախումներում որոշ շրջանների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին ադրբեջանական ՊՆ-ի պնդումները:

Կայքը հայտնել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶԼՄ-ներում այդ մասին հաղորդագրությունները Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանի կողմից կտրականապես հերքվելու մասին:

Կայքը մեջբերել է Արծրուն Հովհանիսյանի խոսքն այն մասին, որ Ադրբեջանն այդ կերպ ապատեղեկավություն է տարածում ներքին քաղաքականության մեջ սեփական հեղինակությունը չկորցնելու համար բախումներում կորուստները օրինական դարձնելու նպատակով:

Կայքը հայտնել է նաեւ, որ Արծրուն Հովհանիսյանը տեղական եւ միջազգային մամուլի կառույցներին զգուշացրել է ուշիմ լինել Բաքվի ապատեղակավտության հարցում:

«Ադրբեջանը սեփական զինուժի ուղղաթիռի` հայկական կողմից ոչնչացվելու եւ 12 զինծառայողների կորուստի լուրը հաստատել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի Մի-24 խոցված ուղղաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում», -գրել է թուրքական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս