
Մահացել է Կառլսոնի մասին հայտնի մուլտֆիլմի բեմադրող նկարիչը

Ռեժիսոր ու մուլտիպլիկատոր Յուրի Բուտիրինը, որը Կառլսոնի ու Անգետիկի մասին մուլտֆիլմերի հեղինակն է, մահացել է 86 տարեկանում Մոսկվայում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Անիմացիոն կինոյի ասոցիացիային:
Բուտիրինը ծնվել է 1930 թվականին Մոսկվայում: Ավարտել է գեղարվեստական ուսումնարանի քանդակի բաժինը, որից հետո սկսել է աշխատել՝ որպես ռեստավրատոր: Այնուհետ ավարտել է «Սոյուզմուլտֆիլմին» կից մուլտիպլիկատորների կուրսերը ու հանդես եկել՝ որպես մուլտիպլիկացիոն ժանրի ռեժիսոր:
Առավել հայտնի են նրա «Աքաղաղն ու գույները», «Մատնաչափիկ» աշխատանքները: Նա նաև «Փոքրիկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» մուլտֆիլմերի շարքի բեմադրող նկարիչն էր: