Բաժիններ՝

Կակաոյի դիմակը՝ բոտեքսի փոխարեն

Կանանց մեծամասնությունը հասուն տարիքում մտածում է բոտեքսի դիմելու մասին: Սակայն մինչև բոտեքսին անցնելը, խորհուրդ ենք տալիս փորձել keepyourbody կայքի առաջարկած դիմակը, որը, ըստ կայքի՝ հարթեցնում է կնճիռները և ձգում է մաշկը յուրաքանչյուր բոտեքսից էլ լավ:

Դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է ավոկադո, մեղր, դարչին և կակաո:

Կակաոն ունի հակաօքսիդանտ հատկանիշներ, այն խթանում է կոլագենի արտազատումը:

Ավոկադոն կանխարգելում է կնճիռների առաջացումն ու նվազեցնում է արդեն իսկ առկա կնճիռները:

Իսկ դարչինն ունի մի շարք օգտակար տարրեր, իսկ դրա բաղադրության մեջ մտնող եթերային յուղերը բնական տոնիկ են:

Բաղադրություն

  • Ավոկադո
  • 3 ճ/գ կակաոյի փոշի
  • 2 թ/գ մեղր
  • 1 թ/գ դարչին

Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք դեմքին: 25 րոպե անց դիմակը լվացեք գոլ ջրով:

Լավագույն արդյունքի համար պրոցեդուրան կատարեք շաբաթը 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս