Բրյուսելի օդանավակայանը վերաբացվել է 12-օրյա դադարից հետո
Բրյուսելի օդանավակայանը երեք խորհրդանշանական թռիչքներով վերաբացվել է` անվտանգության վերահսկողության խիստ ռեժիմով: Այն բացվել է մահապարտ ահաբեկիչների կողմից օդանավակայանում իրականացրած պայթյուններից 12 օր հետո: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, բրյուսելյան երեք ավիաընկերությունների թռիչքները եվրոպական ուղղություններով են: Առաջին ուղղությունը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն քաղաքն է, մյուս երկու թռիչքներն էլ ուղղված են Իտալիայի հյուսիս` Թուրին, և Հունաստանի մայրաքաղաք Աթենք:
Օդանավակայանի գործադիր տնօրեն Արնաուդ Ֆեիստը ապրիլի 2-ին ասել է, որ «այս թռիչքներն առաջին հույս արթնացնող նշանն են, որ օդանավակայանը ոտքի է կանգնում վախկոտ հարձակումից հետո»: