![](/banners/BeFunky-design.jpg)
«Պատրաստվածությամբ և մարտական ոգով Հայաստանի և ԼՂ-ի ԶՈՒ-ն ավելի ուժեղ են». ռուս ռազմական փորձագետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Leonid-Ivashov.jpg)
Ռուս ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը «Интерфакс-АВН»-ի հետ զրույցում նշել է, որ տեխնիկապես Ադրբեջանն ուժեղ է, սակայն Լեռնային Ղարաբաղի բանակն ունի անհրաժեշտ միջոցներ` պաշտպանական գործողություններ իրականացնելու համար: «Ադրբեջանն ուժեղ է մարդկային թվաքանակով և տեխնիկայով, սակայն կազմակերպվածությամբ, պատրաստվածությամբ և մարտական ոգով Հայաստանի և ԼՂ-ի զինված ուժերն ավելի ուժեղ են: Պաշտպանական գործողությունների համար Ղարաբաղն ու Հայաստանն ունեն անհրաժեշտ ուժեր, տեղանքը թույլ է տալիս պաշտպանվել, անհրաժեշտ զինտեխնիկա ևս ունեն»,- նկատել է Իվաշովը: