The Telegraph պարբերականը հրապարակել է ԱՊԼ-ի ամենաշատ վարձատրվող մարզիչների վարկանիշը: «Լիվերպուլի» նոր մարզիչ Յուրգեն Կլոպը տարեկան կստանա 7 մլն ֆունտ ստեռլինգ: Այս ցուցանիշով նա զբաղեցրել է 4-րդ տեղը: Առաջին հորիզոնականում է «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ տարեկան 8,5 մլն ֆունտով:
Տնօրհնեքի կատարման նպատակն ու իմաստը լիարժեք ընդգծվում է բնակարանամուտի ժամանակ ընթերցվող ավետարանական հատվածում:
Նույնիսկ վերջին օպերացիոն համակարգի` iOS9-ի թարմացման դեպքում, Apple ընկերության օպերացիոն համակարգն իդեալական համարել չի կարելի: Խնդիրն այն է, որ նոր համակարգը մի կարգավորում ունի, որն առաջին հայացքից օգտակար է թվում: Իրականում այն այդքան էլ օգտակար չէ:
25-ամյա երիտասարդը «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցելով համագյուղացու հարսանեկան արարողությանը և օգտվելով այն հանգամանքից, որ բնակիչներից մեկն իր ընտանիքի անդամների հետ բացակայում է իրենց բնակարանից և նույնպես մասնակցում նշված առիթին, վերջինիս բնակարանից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ դուրս է եկել ռեստորանից, պատահական տաքսիով ուղևորվել է նրանց պատկանող տան մոտ…
Շատերի միակ ցանկությունը բազմոցին պառկելն ու նիհարելն է, սակայն այդպես անհնար է: Նիհարելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում գոնե որոշակի ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժություններին, և, որ ամենակարևորն է, կարգավորել սննդակարգը:
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Դեռ 10 տարի առաջ նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնություններ գործադրելու մեջ:
Սոդան «կուլ է տալիս» վատ հոտերը, ինչպես նաև՝ խոնավությունը: Այդ պատճառով այն կարող է դառնալ հրաշալի միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար: Յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկ ճաշի գդալ սոդա լցրեք և թողեք ամբողջ գիշեր:
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է:
Իրենց թիմերի կազմում պատրաստվում են հանդես գալ Զինեդին Զիդանը, Պատրիկ Կլյուվերտը, Միխայել Բալակը և այլ հայտնի ֆուտբոլիստներ: Առաջնության անցկացման հիմնական նպատակը բարեգործական է:
Այսօրվա օրով Արմենչիկը Կոդակի դահլիճն է հավաքում, գալիս է այստեղ համալիրում ամբողջ դահլիճն է լցնում: Այդ կոչումն իրեն երեւի հենց այնպես չեն տվել: Վերջիվերջո այդ թեման այդքան էլ հետաքրքիր չէ, թող ապրի էդ տղեն, հիմա տվել են, թող ուրախանա, ով որ չի սիրում՝ թող զուսպ մնա, ով սիրում է՝ թող ուրախանա: Ես վատ չեմ զգում, ինձ ընդհանարապես չի հուզում:
Նախկինում դատվածը՝ կրկին ոստիկանության տեսադաշտում:
Նշվում է, որ Ռոյսի տեղափոխմանը կարող է նպաստել նաև կատալոնցիների դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգենի հետ ընկերությունը, ում հետ նա հանդես է եկել Մյոնհենգլադբախի «Բորուսիայում»:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արուսյակ Դ.-ն և հայտնել, որ 1992 թ. ծնված Ռուբիկ Գ.-ն, ում ցույց են տվել «Հերթապահ մաս» հաղորդաշարով, ռեստորանային համալիրում իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ռուբլի և 255.000 դրամ:
Վրաստանում այս աշնանը կնվազեցվեն 200 դեղամիջոցների գները, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.30-ին Բագրատունյաց պողոտայում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում, անհայտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1999 թ. ծնված Վլադիկ Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Մյունհենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր նախնական համաձայնությունն է տվել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության առաջարկին՝ ամռանն ակումբը գլխավորելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, մերսիսայդյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկացել է ձեռք բերել 21-ամյա իսպանացուն դեռևս դորտմունդյան «Բորուսիայում» աշխատելու ժամանակ, բայց գործարքը ձախողվել է, քանի որ Բերարդիի նկատմամբ իրավունքների կեսը տիրապետել է «Յուվենթուսը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
Երբ մարդը մահանում է, ապա նրա մարմնի առաջին հանգրվանը դառնում է իր տունը, ուր արարողություն է կատարվում և Աստծուց հայցվում է հանգստություն, խաղաղություն, մեղքերի քավություն և թողություն և մխիթարություն հարազատներին:
Բեռլինն ու Եվրահանձնաժողովը քննարկում են հնարավորությունը՝ եվրոպական նոր հարկ սահմանել փախստականների օգտին, հայտնում է Süddeutsche Zeitung-ը՝ առանց աղբյուրների հղում կատարելու:
Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Երևանում գտնվող «Փեթակ» հյուրանոցում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:
Goal ինտերնետ-պորտալը տեղեկացնում է, որ մյունհենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնություն չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի դե Բիազին անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը, որում միայն հաղթանակը թույլ կտա ալբանացիներին դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ:
Հոկտեմբերի 6-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան:
Հոկտեմբերի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքւմ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ:
Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքական կլինիկական հիվանդանոցի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, նույն հիվանդանոցին կից ֆլեբոլոգիական խորհրդատվական ախտորոշման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում կլինիկա հիմնել: