Բաժիններ՝

Սպալետին կհեռանա «Ռոմայից», եթե ակումբը երկարաձգի պայմանագիրը Տոտտիի հետ

«Ռոմայում» սրվել է գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի և ակումբի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի միջև հակամարտությունը:

Ինչպես հաղորդում է Roma Radio-ն, Սպալետին հայտարարել է ղեկավարությանը, որ կլքի ակումբը, եթե ակումբը երկարաձգի պայմանագիրը Տոտտիի հետ, ում համաձայնագիրը նախատեսված է մինչև այս ամառ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատալանտայի» հետ խաղից հետո , որի ժամանակ Տոտտին 86-րդ րոպեին գոլ խփեց, հանդերձարանում իտալացիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Սակայն ավելի ուշ Տոտտին և Սպալետին այդ ինֆորմացիան հերքեցին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930