![](/banners/BeFunky-design.jpg)
«Բարսելոնայում» վստահում են Լուիս Էնրիկեին և չեն պատրաստվում բաժանվել նրանից
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/luis-enrique-signs-his-barcelona-contract.jpg)
«Բարսելոնայի» ղեկավարության պլանների մեջ չի մտնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեից բաժանվելը, հաղորդում է El Mundo Deportivo-ն: Այդ մասին պատմել է «Բարսելոնայի» ղեկավարության ներկայացուցիչներից մեկը:
«Լուիս Էնրիկեն սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի հետ արդեն աշխատում է հաջորդ մրցաշրջանում թիմի կազմի վրա»,- ասել է նա:
Վերջին խաղերում «կապտանռնագույններն» այնքան էլ հաջող ելույթ չեն ունենում: Լուիս Էնրիկեի սաներն Իսպանիայի առաջնությունում վերջին 3 խաղերում անընդմեջ պարտություն են կրել: Մասնավորապես, Պրիմերայի 31-րդ տուրում տնային խաղում կատալոնացիները պարտվեցին Մադրիդի «Ռեալին» 1:2 հաշվով: Բացի այդ, նրանք դուրս մնացին Չեմպիոնների լիգայից` քառորդ եզրափակչում պարտվելով Մադրիդի «Ատլետիկոյին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը