«Բանգլադեշ՝ միայն միջուկային սպառազինությամբ». Մադլեն Օլբրայթը՝ Ռուսաստանի մասին
ԱՄՆ նախկին քարտուղար Մադլեն Օլբրայթը Diе Presse-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես սադրում է այլ երկրների, իսկ հետո իրեն պահում է ինչպես նեղացած, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես մինչև կոկորդս կուշտ եմ նրանից, որ Մոսկվայի գործողություններին մշտապես որոնում են արդարացումներ»,- ասել է նա:
Օլբրայթի կարծիքով՝ Ռուսաստանը Սիրիայում օպերացիան սկսել է միայն նրա համար, որ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղի Ուկրաինայից և ուժեղացնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:
«Պուտինի ձեռքին վատ թղթախաղեր են, սակայն նա բավական հմտորեն է դրանք խաղարկում»,- ենթադրում է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: Նրա կարծիքով՝ իր գործողություններով Ռուսաստանը փորձում է հեղինակազրկել ու մասնատել Եվրամիությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին դուրս հանել իր ազդեցության գոտուց:
Ինչպես պնդում է Օլբրայթը, Պուտինն իր երկրում աջակցում է ազգայնականությանը, որպեսզի թաքցնի այն փաստը, որ Ռուսաստանը իրականում «ընդամենը Բանգլադեշ է՝ միջուկային սպառազինությամբ»: