Բաքվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցին սպասում են ապրիլի 25-27-ը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը տեղի կունենա ապրիլի 25-27-ը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մամուլի քարտուղար Ռուսլան Իսմայիլզադեն, ֆորումին կարող է մասնակցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, սակայն կազմակերպությունը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը:
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկություններով՝ ֆորումին կմասնակցի ավելի քան 2500 մարդ 120 երկրից:

«Պան Գի Մունը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը կանցկացվի Բաքվում ապրիլի 25-27-ը: Այցի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս