Բաժիններ՝

2017 թվականից Վրաստանում բանակ զորակոչվելը պարտադիր բնույթ չի կրի. Թինաթին Խիդաշելի

2017 թվականից Վրաստանում բանակ զորակոչվելը պարտադիր բնույթ չի կրի: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը որոշումն արդեն կայացրել է, և ներկայում պահանջվում է օրենսդրական աջակցություն:
«Մեզ մոտ 2017 թվականից պարտադիր չի լինի բանակ զորակոչվելը: Համենայն դեպս, այդպիսին է իմ որոշումը: Եթե այդ գերատեսչություն այլ ղեկավար գա, բնականաբար, նա կարող է այլ որոշում կայացնել»,- հայտարարել է Խիդաշելին:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի Վրաստանի պաշտպանության նախարարությունը կանցնի երկրում ԶՈՒ-ի կամավոր զորակոչի համակարգի: Նա նշել է, որ նման համակարգ է գործում ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամ երկրներում և շատ արդյունավետ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս