Մահացել է «Բեթհովեն» և «Տանը միայնակ» ֆիլմերի ռեժիսորը
ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Ռոդ Դենիելը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Բեթհովեն 2», «Կ-9. Շան աշխատանք» եւ «Տանը միայնակ 4» կինոնկարները: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով կինեմատոգրաֆիստի հարազատներին: Նա մահացել է ապրի լի 16-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ)՝ սեփական տանը:
Ռոդ Դենիելը ծնվել է 1942 թվականին Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ): Կինոյում իր կարիերան նա սկսել է 1962 թվականին որպես դերասան՝ կատարելով դեր «Վիրջինացիներ» սերիալում: Նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշատանքն է դարձել «Գայլի ձագ» կինոնկարը (1985 թվական), որտեղ գլխավոր դերը կատարել է Մայքլ Ջեյ Ֆոքսը:
Հետագա տարիներին նա թողարկել է մի քանի տասնյակ ֆիլմեր եւ սերիալներ, դրանց թվում են «Ինչպիսին հայրն է, այնպիսին էլ որդին է» (1987 թվական), «Կ-9. Շան աշխատանք» (1989 թվական), «Բեթհովեն 2» (1993 թվական), «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» (1996-2005 թվականներ) գործերը:
Նրա վերջին աշխատանքը «Տանը միայնանկ 4» ֆիլմն է, որն էկրաններ է բարձրացել 2002 թվականին: