Բոլոր ֆուտբոլիստներն էլ շատ խնդիրներ առաջացրեցին մեր ազգային հավաքականի համար: Ֆրանսիայի հավաքականն անընդհատ գրոհում էր և ցանկացած ֆուտբոլիստ կարող էր վտանգավոր պահ ստեղծել, ինչն էլ եղավ:
«Պուտինը, ինձ թվում է, փորձում է բալանսավորել Ռուսաստանի շահերը՝ լավ հարաբերություններ ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու վերահսկել նրանց երկուսին էլ ու փակել Ադրբեջանում Արևմուտքի դուռը»,- այս մասին հայտարարել է Մաքքեյնի միջազգային ինստիտուտի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով տնօրեն Դևիդ Կրամերը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի և մեջքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Ջեսիկա Մ.-ն և հայտնել, որ հարևանը ծեծել է իրեն:
Եվրամիությունը կարող է կասեցնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն ոչ թե ամբողջությամբ, այլ 4 ամսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:
Անչելոտին հաստատել է, որ ամռանը «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին նրան համոզել է վերադառնալ «Միլան», սակայն նա հրաժարվել է այդ հնարավորությունից, քանի որ իրեն հյուծված է զգացել «Ռեալում» աշխատելուց հետո:
Հնդկաստան արտգործնախարարությունը բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ Էր-Ռիյադում հնդիկ աղախնի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.40 տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 14-րդ փողոցի առաջին նրբանցքի 2-րդ փակուղու միջնամասում տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, «ԿամԱԶ 5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33/5 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Էդվարդ Հունանյանին, որը տեղում մահացել է:
Թուրքիան մտավախություն ունի, որ ռուսական հարվածների հետևանքով փախստականների նոր ալիք կառաջանա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանու Բիլգիչը, հայտնում է Reuters-ը:
«Միլանի» նախկին դարպասապահը տեղափոխվել է լոնդոնյան ակումբ` ազատ գործակալի սկզբունքով: Իտալացին պետք է լրացնի այն բացը, որն առաջացել էր Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո: Ամելիայի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Ռուսական զինվորական գործոնի աշխուժացումը սիրիական պատերազմում, լայնածավալ եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել. պատերազմին սերտորեն զուգորդվել է տեղեկատվականը: Միեւնույն լայնածավալությամբ հարվածվող թիրախների մասին կան հակասական լրատվություններ, տեղեկություններ, վերլուծումներ: Ոչ միայն բացարձակ, այլ ընդհանրապես հանգրվանային եզրակացությունների հանգելը նույնիսկ կարող է պայմանական լինել, եւ անհամապատասխան` իրական իրավիճակներին:
ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել Պենտագոնի 500 մլն դոլարանոց ծրագիրը, որի նպատակն էր նախապատրաստել ու զինել Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին:
Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:
«Կհաղթի նա, ով ճիշտ կօգտագործի ժամանակը, ռեսուրսը և օրինական միջոցները, ինչպես նաև կհամոզի հասարակությանը, որ իր դիրքորոշումն ամենաճիշտն է…»:
Հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացել են մարտեր, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Հրապարակվել էին նաև նրանց անունները, որոնց թվում և ժամկետային զինծառայող Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu)։ «Այլ մանրամասներ զինծառայողների սպանվելու հանգամանքների մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր ներկայացրել»։
Քոբուլեթիի 3 դպրոցներում ու մանկապարտեզներում պարապմունքներն ու դասերը հետաձգվել են մինչև երկուշաբթի: Աջարիայի կրթության նախարարության տեղեկությամբ՝ ուսումնական պրոցեսը դպրոցներում ու մանկապարտեզներում կվերականգնվի դեզինֆեկցիոն աշխատանքների անցկացումից հետո: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է 152 դատապարտյալի համաներում շնորհելու մասին որոշում:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3:
ԵՄ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում հասցված հարվածների հետ:
Ինչպես հայտնում է Hürriyеt-ը, հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն միջազգային պայմանագրի, Թուրքիան իր տեսուչներին կուղարկի Հայաստան: Թուրք տեսուչները Հայաստան կայցելեն Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակում:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմիկ Յ.-ն և հայտնել, որ Խանջյան փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, չորս հոգի հարձակվել են իրենց վրա:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Կարեն Ղ.-ն:
ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Նրա խոսքով՝ անցած 10 օրերին ամպրոպներով ուղեկցված անձրևներն ու որոշ շրջաններում տեղացած կարկուտը արտառոց են տարվա այս ժամանակահատվածի համար: Ըստ նրա՝ ամպրոպներով ուղեկցված անձրևները բնորոշ են մայիս ամսին: Նա արտառոց է համարում նաև կարկուտը. այն ևս բնորոշ չէ հոկտեմբեր ամսին:
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում չեն բացառել հնարավորությունը, որ Սիրայում ԴԱԻՇ-ի զինյալները կարող են Սիրիայի կառավարական զորքերի դեմ կիրառել թունավոր իպրիտ գազ, հայտնում է TASS-ը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 9-րդ տուրի շրջանակներում Պորտուգալիան հաղթեց Դանիային (1:0), Շոտլանդիան ոչ ոքի խաղաց Լեհաստանի հետ (2:2), իսկ Գերմանիան արտագնա խաղում պարտվեց Իռլանդիային (0:1):
Ֆլագսթաֆ քաղաքի Հյուսիսային Արիզոնայի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ABC News-ը:
Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ: