Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն Մոուրինիոյին պայմանագիր է առաջարկել

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամռանը կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, փարիզյան ակումբն արդեն առաջարկություն է արել պորտուգալացուն:

Սակայն ինքը՝ Մոուրինիոն, ցանկանում է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը և հետևել «Մանչեսթեր Յունայթեդում» իրադարձությունների զարգացումներին: Բայց, այնուամենայնիվ, Մոուրինիոն «ՊՍԺ»-ն դիտարկում է՝ որպես կարիերայի շարունակության հավանական տարբերակ:

Ավելի վաղ Bild-ը հաղորդել էր, որ Մոուրինիոն արդեն կնքել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս