Բաժիններ՝

Բաքվում մասնակի փլուզվել է Baku Crystal Hall մարզահաﬔրգային համալիրը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Baku Crystal Hall մարզահաﬔրգային համալիրում, հայտնում է Trend-ը: Փլուզվել է համալիրի բեմի մի հատվածը, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել համալիրի աշխատակից Չինգիզ Նասիրովը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Օգթայ Բայրամովը հաստատել է  մարզահամերգային համալիրի փլուզման փաստը, սակայն հայտնել է, թե «ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»:
«Շենքի ամբողջականությանը և անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է Բայրամովը:
Haqqin.az-ի տեղեկություններով՝ փլուզվել է համալիրի ներքին ծածկի մի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930