Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որը պայքարում է Եվրամիության երկրներ ապօրինաբար ներգաղթյալներ տեղափոխող մաքսանենգների դեմ:
Մի շարք միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին եւ Էնրիկե Իգլեսիասին չեղարկել Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները:
Երեկ՝ ապրիլի 21-ին, Ջեբրաիլում (Արցախում) զոհվել է կամավորական Օնիկ Ալբերտի Սահակյանը: Այս մասին հայտնել են Ռազմինֆոյին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի հարավ-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում:
Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր: Բանախոսը շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:
Ադրբեջանական պատվիրակությանը, որն ուղևորվել էր Թբիլիսի՝ ապրիլի ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջ ցույց անելու նպատակով, չեն թողել մուտք գործել Վրաստան, հայտնում է Haqqin.az-ը:
«Եվրատեսիլ»-ում Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը մրցույթին չի մասնակցի նախագծի կազմակերպիչների հանդեպ Ռումինիայի հանրային հեռուստատեսության (TVR) ունեցած պարտքի պատճառով: Այս մասին հայտնել է CBT հեռուստաալիքը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների նպատակը եղել են կոնկրետ չվերթերի ուղևորները, որոնք ուղևորվում էին Ռուսաստան, Իսրայել և ԱՄՆ, գրում է La Derniere Heure-ը:
Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։
Ապրիլի 23-24-ը, ապրլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կամավորականներն ու ՊԲ զինծառայողները միասնաբար վերահսկում են իրավիճակը, փոխադարձաբար բարձր են գնահատում միմյանց դերակատարումը: Իսկ հայ դպրոցականների հուզիչ նամակներն առաջնագիծ չեն դադարում:
Նոր կանոնները, որոնց համաձայն Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերից օգտվելիս Եվրամիությունում 16-ից ցածր տարիքի դեռահասների համար կպահանջվի ծնողների համաձայնությունը, ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր:
3 զինծառայող է զոհվել Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել երկրի Թունջելի նահանգում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապրիլի 21-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ն, 1974 թ. ծնված Անահիտ Բ.-ն և 1994 թ. ծնված Միլենա Գ.-ն:
«Այսպես կոչված՝ «սառեցված հակամարտությունը» պետք է կարգավորվի: Այն չի կարող լուծվել Գերմանիայի և հնարավոր չէ լուծել դրսի միջամտությամբ: Կարծում եմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր է խաղում այս հարցում: Այս տարի Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում, քանի որ մեր երկիրը համանախագահում է ԵԱՀԿ-ում: Մենք կօգտագործենք մեր դիրքը նպաստելու հակամարտության լուծմանը»,-նշեց պատգամավորը:
Բրյուսելի օդանավակայանում մեկ ամիս առաջ ահաբեկչական գործողություն կատարած մահապարտ-ահաբեկիչները գործել են որոշակի միտումով. որպես թիրախներ նրանք ընտրել են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ մեկնող ուղեւորներին;
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բրիտանական Daily Telegraph թերթի համար գրած իր սյունակում նկարագրել է Եվրամիության կազմում մնալու դեպքում Մեծ Բրիտանիայի առավելությունները, հայտնում է BBC-ն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆրանսիական պատվիրակությունը «Visa Pour L’Image»-ի հետ միասին հայտարարում է «Visa d’Or Humanitaire» լուսանկարների 6-րդ մրցույթը:
Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրյազան, անդրադարձել է օրերս ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի համագործակցության կարգավորման հարցով բանաձևի ընդունմանը, հայտնում է Trend-ը:
Տեղի են ունեցել Norway Chess մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Մագնուս Կարլսենը հաղթեց Նիլս Գրանդելիուսին, իսկ Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Լի Չաոյի հետ անցկացրած պարտիայում:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Հերտայի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (3:0):
«Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի գործընթացը ու դեռեւս հավատում, որ դա է առաջ գնալու ուղին, ամենալավ ուղին։ Ինչպես գիտեք, Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքը տարածաշրջան է այցելել ռուս եւ ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ, ու հստակեցրել մեկ անգամ եւս, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անմիջապես վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»։
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» (MHP) կուսակցությունը հանդես է եկել երկրում մանկապիծներին ամորձատելու առաջարկով, գրում է թուրքական Haberturk թերթը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Եվրաﬕությունը պարտավոր է մշակել ﬕասնական և հետևողական ﬕգրացիոն քաղաքականություն՝ խիստ հսկողություն սահմանելով իր արտաքին սահմանների նկատմամբ, միաժամանակ, չպետք է իր անվտանգության բանալին տա այլ երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի ձեռքը: