Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վարդանանց փողոցի 15/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը ակտիվ անդամ Դավիթ Սանասարյանը լքել է նախաձեռնության շարքերը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:
Ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը, հայտնաբերվել է Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող հասարակաց տներից մեկում անգիտակից վիճակում, հայտնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի կարող ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը, որը պլանավորում էր քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոորդինացիայի հարցերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
ԱՄՆ-ը պետք է հասկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանի համար անթույլատրելի է քաոս առաջացնել Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը մյուս դեմոկրատների հետ հեռուստաբանավեճերի ժամանակ, ովքեր ևս պայքարում են ԱՄՆ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու համար:
ԴԱԻՇ-ի տրամադրության տակ հայտնված Toyota ամենագնացները Սիրիա են մատակարարվել ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է RIA Novosti-ն:
արոն Նախագահ, խնդրում ենք, պահանջում ենք, հուսով ենք, որ վերջապես Դուք կարձագանքեք և համապատասխան պետական մարմինները, պաշտոնատար անձինք արդարացի լուծումներ կտան սույն դիմումի 10 կետերով բարձրացված խնդիրներին: Հարգելի պարոն Նախագահ, հավատացնում ենք Ձեզ, որ Հայաստանում ցմահ բանտարկության հարցի շուրջ իրականում ստեղծվել է անելանելի իրավիճակ:
Հոլանդիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Եվրոպայի առաջնություն, որը 2016թ. ամռանը կանցկացվի Ֆրանսիայում:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր ԳԱԱ-ում հրավիրած մամուլի ասուլիսից անմիջապես հետո շտապում ՀՀ նախագահի նստավայր:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված այն օգնության հետ, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևին՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD):
Տոկիոն ու Թեհրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներդրումային համաձայնագրի շուրջ, որը, ինչպես սպասվում է, Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանի տնտեսությունում կհանգեցնի ճապոնական ներդրումների կտրուկ աճի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի» թաղամասում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ազիզ Դումանյանին:
Եվրո-2016-ի որակավորման եզրափակիչ տուրից հետո հայտնի դարձան 20 թիմեր, որոնք հաջորդ ամռանը Ֆրանսիայում կմասնակցեն առաջնությանը:
Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում:
Իրանցի 1000 զինվոր է ուղարկվել Սիրիա ցամաքային օպերացիաների մասնակցելու նպատակով, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Դուշանբերի ծայրամասում գտնվող Արբոբխոթուն ավանում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որին զոհ է դարձել 4 մարդ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Տաջիկստանի ՆԳՆ կայքը:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից ու ցուցաբերել քաղաքական կամք փոխզիջման հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բերեզովսկին նշել է, որ առաջին անգամ է լսում այդ պատմության մասին: Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է ստուգվի: Ըստ նրա, նման բան պարզապես հնարավոր չէ: Հնարավոր է, սերբ լրագրողները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել:
Ժամանակակից գրող, թատերագիր, բանաստեղծ, հետն էլ դերասան Վահրամ Սահակյանը նորից սկսել է սպառնալ, այս անգամ լրագրողներին, մեջբերում ենք բառացի։ «Զգուշացնում եմ, եթե կա մեկ մամուլի միջոց, որն այս օրերին իմ մասին թեկուզ կես բառ է գրել կամ հիմա է գրում, կգրի, ես այնպես կանեմ, որ նա կողբա, կմխկտա իր, իր ընտանիքի անդամների եւ բոլոր հարազատների հետ միասին։
Սեպտեմբեր ամսին Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին ակտիվորեն հրետակոծել Տավուշի մարզի գյուղերն ու քաղաքները, ինչի արդյունքում արդեն 3 խաղաղ բնակիչ և բազմաթիվ զինվորականներ են զոհվել:
Ադրբեջանն ու Իրանը մինչև 2016 թվականը պլանավորում են ավարտել իրենց երկաթուղային ճանապարհների միացման աշխատանքները:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում որ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան Փալմ-Սփրինգս քաղաքում:
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով կմեկնի Աստ
Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի 10-րդ տուրում Հոլանդիան պարտվեց Չեխիային (2:3), Թուրքիան հաղթեց Իսլանդիային (1:0), Բելգիան` Իսրայելին (3:1), իսկ Իտալիան հաղթեց Նորվեգիային (2:1):
«Մի անգամ խանութում լսեցի, որ մի հատ հայ տարիքով կին կողքինին ասեց՝ էս մեոած եզդուն չես տեսնում, լավ էլ սիրուն ա, հեչ կասե՞ս, որ եզդի ա»,– ասում է Շաքեն ու հավելում. «Ախր ինչի՞ են սենց տարբերություն դնում, ինչի՞, հայերն ամենասիրո՞ւնն, են, բոլոր ազգերի մեջ էլ համ սիրուններ կան, համ գեշեր»։