«Մի անգամ խանութում լսեցի, որ մի հատ հայ տարիքով կին կողքինին ասեց՝ էս մեոած եզդուն չես տեսնում, լավ էլ սիրուն ա, հեչ կասե՞ս, որ եզդի ա»,– ասում է Շաքեն ու հավելում. «Ախր ինչի՞ են սենց տարբերություն դնում, ինչի՞, հայերն ամենասիրո՞ւնն, են, բոլոր ազգերի մեջ էլ համ սիրուններ կան, համ գեշեր»։
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Կապան քաղաքում ներկա է գտնվել քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 24.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են Meydan TV ինտերնետ-ռեսուրսի խմբագիր ու հեղինակ Գյունել Մովլուդի եղբայրները՝ Վեքիլ ու Ռաջի Իմանովները:
Որեւէ անակնալ չի եղել, այդ թվում՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, 2013թ. սեպտեմբերից սկսած մենք պարզ, հստակ եւ հասկանալի ձեւով մեկնաբանել ենք մեր գործողությունները։ Դրանք բացառապես Հայաստանի շահերից բխող գործողություններ են, էս կյանքն էլ ցույց տվեց, որ մենք իրավացի էինք եւ ենք։
ԱՊՀ երկրներում մշակութային ժառանգության պահպանության մասին Կոնվենցիայի նախագծում փոփոխությունների փաթեթը ներկայացնելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը այսօր կմեկնի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության, սպորտի, ինֆորմացիայի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Շուշան Դոյդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ:
Սեր երկրում կարող են վարորդին ամեն կերպ դրդել, որ շփոթվի ու խախտում գործի, որ հետո տուգանեն։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործությանը դրդողը համարվում է հանցակից։ Ափսոս, որ նույնը չկա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, քանի որ հակառակ պարագայում վերը նկարագրված իրավիճակում խախտում կատարած բոլոր վարորդների հետ միասին պետք է տուգանվեին նաեւ այդտեղ կարմիր կետագծեր նշողները։
Բաքվի Պիրալախինսկի շրջանում քաղաքացիական ամուսինը մահացու ծեծել է իր հղի կնոջը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Պիրալախինսկի շրջանի ոստիկանությանը:
Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի այցելում է իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, և այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում։ Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան 8 հասցեում։ Երկհարկանի կառույց է։
Մոսկվայի հյուսիսում՝ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ով կասկածվում է 19-ամյա ազգությամբ հայ ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Տևական ժամանակ է՝ «Առավոտ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ ինչ-որ ավազակային խումբ պլանավորված գործողություն է կատարում Գյումրիի քիչ թե շատ ունևոր մարդկանց բնակարաններից: Առաջին անգամ վերջիններս «հյուրընկալվել» էին քաղաքի բժիշկներից մեկի տանը, այնուհետ Տեքստիլագործներ թաղամասում գողություն էին կատարել հայտնի առեւտրականներից մեկի տնից՝ տանելով գումար, ոսկեղեն ու թանկարժեք նկարներ:
Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից…
Հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ:
Երեկ Հոլանդիայի Գիլզե-Ռիջեն ռազմաբազայում այդ երկրի թռիչքային անվտանգության գործակալության ներկայացուցիչները որոշ տվյալներ են հրապարակել 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի օդային տարածքի վրա կործանված մալազիական «Բոյինգ-777» ինքնաթիռի անկման հետաքննության հայտնաբերած փաստերի մասին:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման, ներմիացման եւ ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը:
Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Ժամը 23:10-ի սահմաններում Գայի պողոտայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 53-ամյա Գրիգոր Ջելադյանի վարած Mercedes մակնիշի 99 OQ 929 համարանիշի և 44-ամյա Վահե Կարապետյանի վարած Nissan մակնիշի 21 SO 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել:
Դա վարձատրություն է քահանայի՞ն, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Կարո՞ղ է արդյոք պսակադրությունն իրականացվել առանց դրամի:
Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անգիտակից վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, և նա գտնվում է հիվանդանոցում։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.23-ից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ և Բագարան համայնքների տարածքներում տեղակայված 8 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1593 կրակոց, ժամը 16.21-ից մինչև 16.36–ը Արագածոտնի մարզի Արագած համայնքի տարածքում տեղակայված 2 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց: