Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմությունը հանդես է եկել մանկապիղծներին ամորձատելու առաջարկով

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» (MHP) կուսակցությունը հանդես է եկել երկրում մանկապիծներին ամորձատելու առաջարկով, գրում է թուրքական Haberturk թերթը:

Հաջորդ շաբաթ սպասվում է, որ կուսակցությունն իր առաջարկը կներկայացնի այդ հարցով խորհրդարանին:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ վերջին 10 տարում Թուրքիայում բռնաբարվել է 7800 երեխա:

Պարբերականը գրում է, որ MHP-ն իր պահանջները բացատրում է նրանով, որ մի շարք երկրներում արդեն նմանատիպ պրակտիկա գոյություն ունի:

Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օրենք է ստորագրել, որը մասնավորապես առաջարկում է մանկապիղծներին ենթարկել պարտադիր քիմիական ամորձատման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս