Բաժիններ՝

Մեկնարկել է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը

Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Քննարկման թեմաներն են` Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ:

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան:

Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, պաշտոնատար այլ անձինք և գործարարներ:

«BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպում է «INVEST ARMENIA» համաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930