Առանց բարձր մակարդակի նման գործողությունների, ԼՂ հակամարտությունն անվերջ կշարունակվի և կառաջանա էլ ավելի լուրջ բախման ռիսկ. Մեթյու Բրայզա
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրյազան, անդրադարձել է օրերս ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի համագործակցության կարգավորման հարցով բանաձևի ընդունմանը, հայտնում է Trend-ը:
«Կարևոր է, որ ԵԽԽՎ-ն կենտրոնացնում է Եվրոպայում միջազգային ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Սակայն տվյալ հայտարարությունը, որը պարունակում է բռնությունից զերծ մնալու կոչեր, թեև արվել են լավ մտադրություններով, բավական սահմանափակ են»,- ասել է նա:
Դիվանագետի կարծիքով՝ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն կոչ աներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին անձամբ համագործակցել միմյանց և կողմերի հետ, որպեսզի կյանքի կոչվեն Մադրիդյան սկզբունքները:
«Առանց բարձր մակարդակի նման գործողությունների, հակամարտությունն անվերջ կշարունակվի և կառաջանա էլ ավելի լուրջ բախման ռիսկ, ինչը տեղի ունեցավ ապրիլի սկզբին»,- կարծում է Մեթյու Բրայզան:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել է 44 պատգամավոր:
Դրանում ԵԽԽՎ պատգամավորները կոչ էին անում «հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական կոչերը ու չբարդացնել բանակցային գործընթացը»: