Բաժիններ՝

Ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և արտահանել ԵԱՏՄ ու ԵՄ. Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ` ԵԱՏՄ, ԵՄ: Այս մասին նա հայտարարել է այսօր մեկնարկած «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովի ժամանակ։

«Սրանք շուկաներ են, որտեղ Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, դա հնարավորություն կտա իրանցիներին լայնածավալ արտահանում իրականացնել: Գործարարներին հետաքրքրում են մի շարք ոլորտներ` մեքենաշինություն, հաստոցաշինություն, ոսկերչություն, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն»,-ավելացրել է Արսեն Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս