Բաժիններ՝

«Ռունին արժանիորեն վաստակել է Եվրո-2016 գնալու իրավունքը». Ռոյ Հոջսոն

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կպահպանի հավաքականի ավագի թևկապը և կմասնակցի Եվրո-2016-ին:

«Ես չեմ տեսնում ոչ մի պատճառ` Ռունիին ավագի թևկապից, առավել ևս՝ հավաքականում տեղից, զրկելու համար: Ես հասկանում եմ, որ մեծ մրցաշարից առաջ մենք չենք կարող խուսափել կազմի համալրման մասին հարցերից: բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու ես չպետք է Ռունիին տանեմ Եվրո-2016: Նա գերազանց ավագ է և շատ լավ խաղացել է վերջին 2 մրցաշրջաններում: Ռունին արժանիորեն վաստակել է 23 ֆուտբոլիստների կազմում լինելու իրավունքը, որոնք կմեկնեն Եվրո-2016»,- ասել է Հոջսոնը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել է 14 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս