
«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի ուզում վերադարձնել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտքից։
Անցած օրերին տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ Կրիշտիանուն արդեն համաձայնել է կնքել նոր պայմանագիր մադրիդցիների հետ:
Մանչեսթերյան ակումբում Ռոնալդուն խաղացել է 2003¬2009 թվականներին: 2010 թվականից «կարմիր սատանաներն» ամեն ինչ անում են պորտուգալացուն վերադարձնելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպումների, խփել 47 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան