Բաժիններ՝

Սուարեսի կարծիքով՝ ինքը, Մեսսին և Նեյմարը անձեռնմխելի ֆուտբոլիստներ չեն «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ թիմում չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ: Ուրուգվայցի ֆուտբոլիստը մասնավորապես նկատի է ունեցել իրեն, ինչպես նաև՝ հարձակման գծում իր խաղընկերներ Լիոնել Մեսսիին և Նեյմարին:

«Մենք հասկանում ենք, որ շատ ենք օգնում թիմին և կանոնավորապես դուրս ենք գալիս դաշտ: Սակայն չկան ոչ մի անձեռնմխելի ֆուտբոլիստներ: Եվ ոչ ոք չպետք է միայնակ պատասխանատվություն կրի, երբ անհաջողություն է պատահում: Մենք հաղթում ենք և պարտվում ենք բոլորս միասին»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 31 հանդիպումների, դարձել է 30 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930