
Կաղամբի հյութի օգտակար հատկանիշները

Կաղամբ հյութն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք շատ անհրաժեշտ են առողջության համար: Այն օգտագործվում է ՝ որպես քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց, օգում է խոցերի բուժման ժամանակ, իջեցնում է խոլեստերինը: Այս բանջարեղենը մեծ քանակությամբ բետա-կարոտին, չլուծվող մանրաթելեր, վիտամին B1, B6, C, E, K, ինչպես նաև՝ հանքանյութեր՝ յոդ, մագնեզիում, երկաթ, կալցիում է պարունակում:
Հին ժամանակներում կաղամբն անվանում էին «լուսնի լույս», քանի որ համարվում էր, որ այս բանջարեղենն աճում է միայն լուսնի լույսի տակ:
Այսօր կաղամբի հյութն օգտագործվում է մի շարք առողջական խնդիրներ լուծելու համար:
Կաղամբի հյութը՝ խոցային հիվանությունների ժամանակ
Կաղամբի հյութը համարվում է անվնաս և արդյունավետ միջոց, որը բուժում է խոցերը: Այն պարունակում է L-գլյուտամին, S-մեթիլմեթ, հեֆարնատ, գլյոկոզինոլաթ, որոնք լավացնում են ստամոքսի պաշտպանական ֆունկցիան:
Վերջերս արված հետազոտության արդունքում պարզվել է, որ խոց ունեցող 13 հիվանդներ, որոնք 10 օր շարունակ խմել են կաղամբի հյութ, ունեցել են նույն արդյունքը, ինչ 37 օր դեղամիջոցներ ընդունելիս:
Կաղամբի հյութը՝ քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց
Մեծ քանակությամբ կաղամբ օգտագործելով՝ կկարողանաք իջեցնել կրծքագեղձի քաղցկեղ ունենալու ռիսկը: Այդ իսկ պատճառով, կաղամբը հրաշք մթերքներից է, որոնք կանխարգելում են քաղցեղը:
Կաղամբի հյութն իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն հիվանդների մոտ, ովքեր կաղամբի և բրոկոլիի սմուզի են խմել, իջել է վատ խոլեստերինի մակարդակը:
Զգուշացո՛ւմ
Եթե վահանագեղձի հիվանդություններ ունեք, ապա կաղամբի հյութն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Նման դեպքերում այս բանջարեղենը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը