Բաժիններ՝

Խավիեր Էռնանդեսը մերժել է եվրոպական մի քանի ակումբների առաջարկները

«Բայերի» հարձակվող Խավիեր Էռնանդեսը պատմել է, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մերժել է եվրոպական մի քանի ակումբների առաջարկները:

««Յուվենթուսը», «Միլանը», «Լացիոն» և «Ռոման» ցանկանում էին ձեռք բերել ինձ անցյալ ամռանը: Ես ընտրեցի «Բայերը»` Չեմպիոնների լիգայում մասնակցության համար: Այնտեղ վստահ էին, որ ես կարող եմ օգնել, և դա ինձ դուր եկավ: Այս ակումբում ես ինձ օգտակար եմ զգում:

Ես ինձ լավ եմ դրսևորել Լևերկուզենում, և իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.: Այստեղ ես ունեմ այն, ինչ ինձ անհրաժեշտ է:

Ապագայում կարող է շատ բան փոխվել: Սերիա Ա-ն հրաշալի առաջնություն է, և ես չեմ բացառում, որ մի օր կարող եմ այնտեղ հայտնվել»,- ասել է Չիչարիտոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930