«Եթե չլիներ ֆուտբոլը, ես մարդասպան կլինեի»
«Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն հայտարարել է, որ կվարեր քրեական ապրելակերպ, եթե ֆուտբոլիստ չլիներ:
Ֆուտբոլիստը հանդես է եկել «Ֆիորենտինայի», «Յուվենթուսի», «Գալաթասարայի» և «Ինտերի» կազմերում, ինչպես նաև՝ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում, բայց ըստ կիսապաշտպանի խոսքերի՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել:
«Իմ հայրը կրկնակի հերթափոխով էր աշխատում, և ես շատ զոհողությունների եմ գնացել: Հետագայում ես հասկացա, թե որքան կարևոր էին դրանք: Ես չէի դառնա այն, ինչ կամ, եթե չլինեին այդ զոհողությունները:
Իմ հայրը կարևոր դեր էր խաղում իմ կյանքում, ինչպես նաև՝ իմ կինը և երեխաները: Աստված սկզբում եկավ ինձ մոտ, իսկ հետո` ընտանիքիս: Բայց ֆուտբոլն է ստեղծել ինձ: Եթե ֆուտբոլիստ չլինեի` մարդասպան կդառնայի: Ես մեծացել եմ ամենավտանգավոր վայրերից մեկում: Այնտեղ կային շատ թմրանյութեր և զենքեր: Երբեմն ես գնում էի մարզումների և տուն վերադառնալու ճանապարհին տեղեկանում էի, որ ընկերներիցս մեկը մահացել է: Ես կանգնել էի ընտրության առջև. կամ ֆուտբոլ, կամ քրեական կյանք:
Բարեբախտաբար, ես խուսափեցի այդ քաոսից և իրականացրի երազանքս: Ես ընտրեցի ֆուտբոլը»,- Մելոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը