«Մամուլը մշտապես ինչ-որ բաներ է հորինում, բայց ես և Ռոնալդուն շատ լավ հարաբերություններ ունենք». Գարեթ Բեյլ
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է իր և մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին:
«Ռոնալդուն խոսում է անգլերեն, և դա ինձ շատ է օգնել, երբ ես նոր տեղափոխվեցի Մադրիդ: Շնորհիվ ԱՊԼ-ի՝ մենք ընդհանուր բան ունեինք և մենք հիմա էլ շատ լավ հարաբերություններ ունենք:
Մամուլն անընդհատ ինչ-որ բաներ է հորինում, որ հնարավոր է` մենք այնքան էլ լավ չենք շփվում, բայց մեր միջև ամեն ինչ կարգին է: Խնդիրներ երբեք չեն եղել: Ես երբեք չեմ վիճել Ռոնալդուի հետ:
Նա շատ կրքոտ է դաշտում, դա բոլորը գիտեն: Կրիշը շատ վճռական է, բայց մարդիկ երբեմն սխալ են ընկալում նրան»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Football Espana-ն` հղում կատարելով The Times-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը