
Իտալիայում 1 եվրոյով տներ են վաճառում

Իտալիայի Սարդինիա կղզու Օլոլայի կոմունայի վարչակազմը որոշել է պայքարել բնակավայրերի ամայանալու դեմ՝ տները վաճառելով 1 եվրոյով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Բնակարանները, որոնք առաջարկում են ձեռք բերել հեքիաթային ցածր գնով, ավելի շատ ավերակներ է հիշեցնում: Ուստի նոր սեփականատերերը պետք է լուրջ ներդրումներ անեն այն վերանորոգելու համար: Նշենք, որ տների վերականգնումը պայմանագրի պարտադիր պայմանն է: Չնայած դրան՝ տների համար գնորդներ գտնվում են: Այսպես, առաջին մարդը, ով 1 եվրոյով բնակարան է ձեռք բերել, ոչ խոշոր գործարար Վիտո Կազուլան է:
«Ինձ դուր են գալիս պատմություն ունեցող յուրահատուկ իրերը: Իմ շատ ընկերներ են ինձ արդեն հարցրել գործարքի մանրամասների մասին: Հատկապես հետաքրքրվում են նրանք, ովքեր ապրում են արտասահմանում եւ ցանկանում են վերադառնալ Իտալիա: Օլոլային հիանալի վայր է ծերությունն անցկացնելու համար»,- կարծում է բիզնեսմենը: