
Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է տեղափոխվել «ՊՍԺ»

Պորտուգալացին համաձայնության է եկել փարիզեցիների նախագահի հետ:
«Ռեալի» հարձակվողը պատրաստ է բանակցություններ վարել Ֆլորենտինո Պերեսի հետ` պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Բայց եթե Ռոնալդուի և «Արքայական ակումբի» նախագահի միջև բանակցությունները ոչնչի չհանգեցնեն, պորտուգալացին կտեղափոխվի «ՊՍԺ»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ «ՊՍԺ»- նախագահի պլանների՝ Ռոնալդուն պետք է փոխարինի ակումբից հեռացող Զլատան Իբրահիմովիչին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պորտուգալացին գաղտնի հանդիպել էր «ՊՍԺ»-ի նախագահի հետ` իր հավանական տեղափոխության հեռանկարները քննարկելու համար:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 34 խաղերում Կրիշը դարձել է 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը