Բաժիններ՝

Համարյա անսփյուռք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին մուտքագրվել էր 1 մլրդ 933 մլն 582.5 հազար դրամ, 2 մլն 434.6 հազար դոլար, 48.7 հազար եվրո և 51 մլն 992 հազար ռուսական ռուբլի։ Հատուկ հաշվեհամարին առկա գումարի մեծ մասը՝ 55%-ը, ՀՀ դրամով է։ Դոլարով փոխանցված գումարների տեսակարար կշիռը 33% է, ռուբլիով՝ 11%, եվրոյով՝ 1%-ից քիչ։

Քանի որ ՀՀ դրամով հնարավոր է փոխանցում կատարել միայն ՀՀ տարածքում, կարելի է եզրակացնել, որ փոխանցված գումարի մեծ մասը հայաստանյան ծագում ունի։

Իսկ երբ դիտարկում ենք ոչ թե փոխանցված գումարը, այլ փոխանցողների քանակը, ապա այս տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում։ Ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ հատուկ հաշվեհամարին փոխանցում են կատարել ընդհանուր առմամբ 4814 անհատներ և կազմակերպություններ, և այդ 4814 փոխանցումներից 4179-ը (87%-ը) ՀՀ դրամով են։ Այսինքն, Հայաստանից մասնակցությունը շատ ավելի մեծ է։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930