
Twitter-ը ԱՄՆ հետախուզության համար փակել է մատչումը հաղորդագրությունների վերլուծությանը

Twitter ընկերությունը փակել է մատչումը ԱՄՆ ծառայությունների համար՝ նրանց զրկելով հաղորդագրությունների վերլուծությունից, որը հրապարակվում է Twitter սոցցանցում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկյան հետախուզությունում բարձրաստիճան պաշտոնյանին:
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությանը համապատասխան ծառայություն է առաջարկել Dataminr ընկերությունը, որի 5%-ը պատկանում է Twitter Inc.-ին:
Մասնավորապես, այդ ընկերությունը նախազուշացումներ է տարածում ահաբեկչությունների մասին, քաղաքական անկայունության ու մյուս պոտենցյալ կարևոր իրադարձությունների մասին:
Աղբյուրների խոսքով՝ Twitter Inc.-ի ներկայացուցիչները հայտնել են Dataminr-ին, որ չեն ցանկանում, որ ընկերությունը շարունակի ծառայություններ մատուցել ԱՄՆ հետախուզական ծառայություններին:
Twitter Inc.-ում մտավախություն ունեն, որ ընկերությունը կսկսի դիտարկվել որպես ԱՄՆ հատուկ ծառայությունների գործընկեր: