Բաժիններ՝

«Մենք պետք է միշտ լինենք համախմբված, արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ». Հովիկ Աբրահամյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ մայիսյան հաղթանակների արդյունքում էլ ավելի է ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Կարդացեք նաև

«Ցանկանում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին եռատոնի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ: Մենք պետք է միշտ լինենք համախմբված, արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ: Ուստի ամեն ինչ պետք է անենք՝ ամրապնդելու մեր եռամիասնությունը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ հայ ժողովրդի համախմբումն ու վճռականությունը ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրեց մեր հակառակորդին:

Hovik Abrahamyan] (7) Hovik Abrahamyan] (8) Hovik Abrahamyan] (6) Hovik Abrahamyan] (5) Hovik Abrahamyan] (3) Hovik Abrahamyan] (2) Hovik Abrahamyan] (4) Hovik Abrahamyan] (9) Hovik Abrahamyan] (10) Hovik Abrahamyan] (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս