
Արայիկ Հարությունյանը մասնակցել է եռատոնի առթիվ կազմակերպված քայլերթին

Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հանրապետության բարձրագույն իշխանության և Արցախ ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է եռատոնի առթիվ կազմակերպված քայլերթին՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Նա ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրին, այնուհետև՝ Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանին: Վարչապետը Շուշիում ներկա է գտնվել լուսանկարիչ Մ. Շահբազյանի լուսանկարների «Ղարաբաղի վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին, ինչպես նաև՝ Շուշիի «Ամենափրկիչ» (Ղազանչեցոց) եկեղեցում կազմակերպված ծիսակատարությանը:
Շնորհավոր բոլորիս եռատոնը, սիրելի՛ հայրենակիցներ: