Բաժիններ՝

«1 ռաունդ, ու կարող ես տուն գնալ, այլևս պետք չես լինի». ադրբեջանցի մարզիկը մինչ խաղը սպառնացել էր Ալբերտ Ղազարյանին

Երեկ Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ընթացող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանն առաջին իսկ ռաունդում հաղթեց ադրբեջանցի Մուրթազովին:

Մինչ մենամարտն ադրբեջանցի մարզիկը շատ վստահ էր, որ տապալելու է հայ մարզիկին, սակայն, չնայած նման ինքնավստահությանը, ադրբեջանցին պարտվեց առաջին իսկ վայրկյաններին:

Մենամարտից առաջ Մուրթազովը սպառնացել էր Ղազարյանին՝ ասելով, թե հույս ունի, որ Ղազարյանը սովորել է դիմակայել իր հարվածներին:

«Քեզ ոչինչ չի օգնի: 1 ռաունդ, ու կարող ես տուն գնալ, այլևս պետք չես լինի»,- ասում էր Մուրթազովը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նոկաուտով ադրբեջանցուն հաղթելուց հետո Ղազարյանը հաղթանակը նվիրել է սահմանում կռվող բոլոր զինվորներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս