Ժամանակները փոխվել են, բայց տղամարդկանց եւ կանանց միջեւ անհավասարությունը մնացել է: Հենց այդ անհավասարությունն է վատացնում ամբողջ հասարակության հիմքերը, խախտում աշխարհի հիմքերը:
Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ, հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Համացանցում հայտնվել են եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի օդաչուի և բորտուղեկցորդուհու լուսանկարները, ինչպես նաև նոր տվյալներ աղետի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 24-ամյա Տարոն Մադաթյանի նկատմամբ սպանության փորձ իրականացրած անձի ինքնությունը։
Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է ԵՄ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որը հարկավոր է Շենգենյան գոտու վիզաների չեղյալ հայտարարման համար: Այս մասին այսօր հայտնել է Էրդողանի գրասենյակը, տեղեկացնում է TASS-ը:
Լոնդոնի նախկին քաղաքապետը՝ էքսցենտրիկ Բորիս Ջոնսոնը, հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթում, հայտնում է Spectator ամսագրի կայքը, որը կազմակերպել էր մրցույթը:
Ուկրաինայի Գերագույն ռադան անվանափոխել է Դնեպրոպետրովսկ քաղաքը: Այսուհետ քաղաքը կկոչվի Դնեպր (Дніпро)՝ ի կատարումն Դեկոմունիզացիայի (ապակոմունիստականացման) մասին օրենքի:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին այսօր՝ մայիսի 19-ին կազմակերպվելիք հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ենթադրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվելու են, չնայած այն բանին, որ հասարակության ներսում կան տարաձայնություններ տվյալ հարցի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի հետևանքով մեկ անձ սպանվել է, մյուսը՝ հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ հնարավոր չէ կանգնեցնել Եվրամիություն ներգաղթյալների հոսքը, սակայն կարելի է գտնել օրինական ուղիներ՝ միության երկրներ նրանց ժամանման համար:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:
Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղևորվում էր Կահիրե, ուղարկել է աղետի ազդանշանններ: Ազդանշանի ստացման մասին հաղորդագրությունը հաստատել է Եգիպտոսի քաղաքացրիական ավիացիայի նախարարությունը, հայտնում է Reuters-ը:
«Երկնագույն Օպենհեյմեր» ադամանդը վաճառվել է Ժնևի Christie’s աճուրդում 56,8 միլիոն շվեյցարական ֆրանկով (57,6 միլիոն դոլար), հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտնում է Սպւտակ տունը:
Երեկ հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնը այսօրվանից կկորցնի իր ուժը, որի հետևանքով կկրճատվեն և տեղումների ինտենսիվությունը և տարածական ընգրկվածությունը:
Մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
Եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Այս մասին հայտնել է ավիաընկերությունը Twitter-ի իր էջում:
Մայիսի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին, բացի միավորման և զորամասերիհրամանատարական կազմից, մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:
Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:
4 հոգանոց ընտանիքը՝ երեխան, նրա ծնողներն ու տատը, ապրում են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում: Տան միակ աշխատողը փոքրիկ Սամվելի հայրն է՝ 26-ամյա Հայկը: Նա Եղեգնաձոր քաղաքի ավտոլվացման կետում է աշխատում:
Մայիսի 18-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 18-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը Լոս Անջելեսի օկրուգի Բեւեռլի Հիլզ քաղաքում գտնվող իր կալվածքը վաճառել է 40 մլն դոլարով: Անշարժ գույքը նրան էր պատկանում 10 տարի եւ այդ ժամանակաշրջանում թանկացել է գրեթե 8 մլն դոլարով: Տունը գնել է միլիարդատեր Լեոն Բլեքը:
Ամերիկացի դերասան եւ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի երկու արձանիկներ շահած Թոմ Հենքսը կդառնա ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, որը բարձրագույն պարգեւանշանն է Ֆրանսիայում:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 38-րդ տուրից տեղափոխված խաղում ընդունեց «Բորնմուտին» և առավելության հասավ 3:1 հաշվով, սակայն չկարողացավ իրեն տեղ ապահովել 2016-17թթ. Չեմպիոնների լիգայում: