Բաժիններ՝

«Այս թիմը ֆուտբոլի կենդանի պատմությունն է, իսկ մյուսները պետք է նստեն ու լաց լինեն». Ալվեշ

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշի անվան շուրջ շարունակվում են զանազան խոսակցությունները: Նախորդ տավանից մամուլը պարբերաբար գրում է, որ Ալվեշը հեռանում է ակումբից: Սակայն Ալվեշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում, և իրեն դուր է գալիս իր կարիերայի աճը:

«Ես «Բարսելոնայի» հետ հաղթեցի լիգան արդեն 6-րդ անգամ: Հիմա հասկանո՞ւմ եք` ինչու եմ ընտրել 6 համարի մարզաշապիկը:

Այս թիմից կարելի է միայն հաճույք ստանալ: Մենք շարունակում ենք գրել պատմություն ոսկե տառերով: Դո՞ւր է գալիս սա մարդկանց, թե՞ ոչ, բայց այս թիմը ֆուտբոլի կենդանի պատմությունն է: Իսկ մյուսները պետք է նստեն ու լաց լինեն»,- սոցցանցերի միջոցով գրել է Ալվեշը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» օրերս հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031