Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը բանակցություններ չի վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, հղում կատարելով հարձակվողի գործակալ Մինո Ռայոլային, «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր չի առաջարկել շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին:

Ռայոլան հայտնել է պարբերականին, որ տեղափոխության մասին շշուկներն իրենց տակ ոչ մի փաստացի հիմք չունեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկամյա պայմանագիր է առաջարկել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Իբրահիմովիչը Լիգա 1-ի 2015-16թթ. մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում, դարձել է 38 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի ավարտից հետո Իբրահիմովիչը հեռացել է «ՊՍԺ»-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս