Դոնալդ Թրամփի կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի փաստական թեկնածու Դոնալդ Թրամփը Համերկրային ընտրական հանձնաժողովին (FEC) տեղեկանք է ներկայացրել իր եկամուտների մասին: Փաստաթղթի համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է քաղաքական գո րծչի նախընտրական շտաբը:
«Թրամփի եկամուտը, FEC-ին ներկայացված տեղեկատվության համաձայն, կազմել է ավելի քան 557 մլն դոլար, ինչը չի ներառում շահութաբաժինները, տոկոսները, կապիտալի աճը, վարձակալական վճարները եւ հոնորարները: Թրամփի կարողությունը 2015 թվականի հուլիսին ներայացված վերջին հայտարարագրի պահից ի վեր ավելացել է եւ ներկայում այն գերազանցում է 10 մլրդ դոլարը»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ, գրում Է ՏԱՍՍ-ը: